15/04/2011 09:19
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կշարունակեն ճնշել Քադաֆիին
Լիբիայում անհնարին է խաղաղություն հաստատել, քանի դեռ երկիրը ղեկավարում է Մուամար Քադաֆին: Նման հայտարարությամբ են հադես եկել ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդները` Washington Post, Times և Le Figaro պարբերականներում հրապարակած նամակում:
Բարաք Օբաման, Դևիդ Քեմերոնը և Նիկոլյա Սարկոզին հայտարարում են, որ ՆԱՏՕ-ն և դաշինքի գործընկերները պետք է շարունական Լիբիայում ռազմական օպերացին, որն ուղղված է խաղաղ բնակչության պաշտպանությանը, և չպետք է թուլացնեն Քադաֆիի ռեժիմի վրա գործադրվող ճնշումը: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն:
Թույլ տալ Քադաֆիին մնալ ղեկի մոտ` դավաճանել լիբիական ժողովրդին, համարում են երեք երկրների առաջնորդները:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն խնդիր ունի. զգացվում է ինքնաթիռների պակասություն` Լիբիայում օպերացիան շարունակելու համար: