15/04/2011 10:16
Գերմանիայի նախագահի վրա հում հավկիթ են նետել
Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը Վիսբադենում հարձակման է ենթարկվել: Տեղի բնակիչներից մեկը նրա վրա հում հավկիթ է նետել: Անվտանգության աշխատակիցներից մեկն հարվածն իր վրա է վերցրել, սակայն Վուլֆի անդրավարտիքն, այնուամենայնիվ, տուժել է:
Ինչպես հաղորդում է ՆՏՎ-ն, ևս մեկ «արկ» դիպել է Վիսբադենի վարչապետին, ով դիմավորում էր պետության ղեկավարին:
Հավկիթներ նետողին ձերբակալել են անվտանգության ծառայության աշխատակիցները: Ինչպես պարզվել է, նա նախկինում էլ հարձակվել է քաղաքական գործիչների վրա: