15/04/2011 13:39
Խորեն Գևորը որակազրկվել է կես տարով և տուգանվել 5100 եվրոյով
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գևորը, ով WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտից հետո հարձակվել էր մրցավար Մանֆրեդ Կյուխլերի վրա, Գերմանիայի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից որակազրկվել է կես տարով և տուգանվել 5100 եվրոյով:
«Քանի որ Կյուխլերն ընդունել է Գևորի ներողությունը, իսկ Խորենն անբասիր մարզիկի համարում ունի, նրա հարձակումը գնահատվել է որպես զգացմունքային բռնկում: Ֆեդերացիան վստահ է, որ Խորենը հասկացել է իր սխալը և ցավում է կատարածի համար, ուստի մենք բավարարվեցինք տուգանքով և ժամանակավոր որակազրկմամբ»,- ֆեդերացիայի նախագահ Թոմաս Պյուտցի խոսքերը մեջբերել է «Fightnews»-ը: