15/04/2011 09:31
Միսնկում ահաբեկչություն իրականացրածը ծնունդով Վիտբսկից է
Բելառուսում հաստատվել է, որ ապրիլի 11-ին Միսնկի մետրոպոլիտենում ահաբեկչություն իրականացրածը ծնունդով Վիտբսկից է: Հենց նա է պատրաստել և գործի դրել պայթուցիկ սարքավորումը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Բելառուսի ՆԳ նախարարի տեղակալ Օլեգ Պեկարսկիին:
Նշենք, որ ահաբեկչության հետ կապված ձերբակալվել է 5 մարդ, ովքեր կապ ունեն նաև Վիտեբսկում 2005-ին և Մինսկում 2008-ին իրականացված պայթյունների հետ: