15/04/2011 09:54
Վախճանվել է Երկրի ամենածեր տղամարդը. Բրյունինգը 114 տարեկան էր
Ամերիկյան Մոնտանա նահանգում հինգշաբթի վախճանվել է Երկրի ամենածեր տղամարդը: Ուոլտեր Բրյունինգը, ով վերջին ամիսը գտնվում էր հիվանդանոցում, 114 տարեկան էր: Այս մասին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի համաձայն, հաղորդել է Ստեյշա Կերբին` «Ռեյնբոու» տարեց մարդկանց տան ներկայացուցիչը: Բրյունինգը մինչև հիվանդանոց տեղափոխվելը բնակվում էր «Ռեյնբոու»-ում:
Լոս Անջելեսում Հերոնտոլոգիական (ծերաբանություն) հետազոտական խմբի տվյալներով, մոլորակի ամենածեր բնակիչը Բեսսի Կուպերն է Ջորջիա նահանգից: Կինը 114 տարեկան է, նա Բրյունգինից մեծ է 26 օրով:
Ուոլտերն իր երկարակեցության գաղտնիքը բացատրում է սննդի հարցում զսպվածությամբ և աշխատասիրությամբ: Ամերիկացու խոսքով, ողջ գիտակցական կյանքում նա սնվում էր օրական 2 անգամից ոչ ավելի, օրնիբուն աշխատում էր և չէր խուսափում փոփոխություններից:
«Մենք բոլորս մի օր կմահանանք: Որոշ մարդիկ դրանից վախենում են: Չարժի դա անել, քանի որ մեզ բոլորիս վիճակված է հեռանալ կյանքից»,- կրկնում էր Բրյունինգը: