15/04/2011 10:39
Վաղվանից ՌԴ-ի և Թուրքիայի միջև կսկսի գործել առանց վիզայի ռեժիմը
Շաբաթ օրվանից Ռուսաստանի և Թուրքիայի միջև կսկսի գործել առանց վիզայի ռեժիմը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտգործնախարարությունը, «ապրիլի 16-ից ուժի մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների միջև երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների մասին 2010-ի մայիսի 12-ին կնքված համաձայանգիրը»:
Ըստ համաձայնագրի` երկրորդ երկիր մուտք գործելու, ելքի կամ տարանցիկ այցերի համար 30 օրվա ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար բավական է ունենալ ընդհանուր քաղաքացիական կամ ծառայողական անձնագիր:
Ինտերֆաքսի հաղորդմամբ, երկրորդ երկրի տարածքում մնալու ժամանակաշրջանը 180 օրվա ընթացքում չպետք է գերազանցի 90 օրը: