15/04/2011 08:58
Խորհրդակցություն` Ստեփանակերտի օդանավակայանի շենքում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 14-ին Ստեփանակերտի օդանավակայանի գլխամասային շենքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը, օդանավակայանի տնօրեն Արթուր Կարապետյանը և համապատասխան ծառայությունների պատասխանատուները:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ օդանավակայանի վերագործարկման գործում առաջնահերթությունը անպայման պետք է տրվի որակական չափանիշների պահպանմանը՝ միջազգային պահանջներին համապատասխան:
ԼՂՀ նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: