16/04/2011 12:50
Բ. Սահակյանը մասնակցել է Ոստիկանության օրվա միջոցառմանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ երկրի ղեկավարը ոստիկանության աշխատակիցներին ու վետերաններին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ՝ կարևորել նրանց աշխատանքը: Նախագահն անդրադարձել է համակարգում առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ: