16/04/2011 12:30
«Շիշլին»` Թուրքիայի առաջնությունում
Ստամբուլի «Շիշլի» հայկական ակումբը հաջող մեկնարկեց Թուրքիայի թիմային առաջնության ընտրական մրցաշարում: Առաջին երեք տուրում «Շիշլին» հաղթեց երկու մրցախաղում (6,5:1,5; 6:2) և կրեց մեկ պարտություն` նվազագույն հաշվով (3,5:4,5): Հայկական թիմն այժմ լավ հնարավորություններ ունի` նվաճելու եզրափակչի ուղեգիր:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, «Շիշլին» հիմնականում կազմավորված է Ստամբուլում բնակվող հայ շախմատիստներից: Թիմում հանդես են գալիս նաև Հայաստանից հրավիրված երկու գրոսմայստերներ` Հրանտ Մելքումյանը և Լիլիթ Մկրտչյանը: