18/04/2011 09:04
Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը ավելի քան 170 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի դիրքապահների կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 170 անգամ, որի արդյունքում արձանագրվել է շուրջ 850 կրակոց:
«Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից` շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնամարտական թռիչքներ: Մասնավորապես ապրիլի 14-ին ժամը 10:15 րոպեից սկսած Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրում տեղակայված 411-րդ ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռներ և 9 մարտական ուղղաթիռներ Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնմամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15 կմ խորության վրա:
ՊԲ հակաօդային ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ», - ասված է ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության մեջ:
Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պահպանությունն իրականացվել է ըստ մարտական կանոնադրության և առանց միջադեպերի: