18/04/2011 10:49
Կարսում ապամոնտաժում են հայ-թուրքական բարեկամության արձանը
Կիրակի օրը Կարսում մեկնարկել է հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժումը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, աշխատանքները տարվել են մինչև ուշ երեկո` չնայած հորդառատ անձրևին:
Ապամոնտաժամուց հետո հուշարձանը կբաժանվի երկու մասի: Այդ նպատակով Ստամբուլից հատուկ տեխնիկա է բերվել:
Հիշեցնենք, որ հուշարձանի ապամոնտաժման որոշումն ընդունվել էր փետրվարի 1-ին: