19/04/2011 09:58
ԵՄ-ն կարող է մասնակցել Լիբիայում ռազմական օպերացիային
Եվրոպական միությունը (ԵՄ) կարող է մասնակցել Լիբիայում անցկացվող ռազմական օպերացիային: Ինչպես հաղորդում է Վեստի.ռու-ն, նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին գործերի և քաղաքականության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Եվրամիությունում ընդգծում են, որ խոսքն, առաջին հերթին, մարդասիրական առաքելության մասին է:
Մասնավորպես, ԵՄ-ն մտադիր է մարդասիրական օգնություն ապահովել Քադաֆիի բանակի կողմից գրավված Միսուրատու ր Աջաբիա քաղաքներ, սակայն դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի համապատասխան որոշում: