19/04/2011 09:48
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 14 հազարի
Ճապոնիայում մարտի 11-ի ավերիչ երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը հասել է 13 949 մարդու: Այս մասին, համաձայն ՌԻԱ Նովոստիի, հայտնում է AFP-ն` վկայակոչելով Ճապոնիայի ոստիկանության Գլխավոր վարչությանը:
Համաձայն ոստիկանության տվյալների` անհետ կորածների թիվը կազմում է 13 678 մարդ:
Նշվում է նաև, որ զոհվածների մեծամասնությունը 65 տարեկանից բարձր տարիքի մարդիկ են: