19/04/2011 11:05
Սիրիայի Հոմս քաղաքում կրակ է բացվել հարյուրավոր ցուցարարների վրա
Սիրիայի անվտանգության ուժերն այս գիշեր կրակ են բացել Հոմս քաղաքում հարյուրավոր ցուցարարների վրա: Այս մասին, համաձայն «Գազետա.ռու-ի», տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը` վկայակոչելով տեղական ակտիվիստներին:
Զոհվածների և վիրավորների թվի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Նախքան ցուցարարների վրա կրակ բացելը, անվտանգության ուժերը ակցիայի մասնակիցներին խնդրել են ցրվել, սակայն նրանք հրաժարվել են:
Նշենք, որ երկուշաբթի երեկոյան Սիրիայի Ներքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Սիրիայում անկարգությունները հասել են զինված ապստամբության մասշտաբների: