19/04/2011 09:29
ՄԱԿ ԱԽ-ն կքննարկի Եմենում տիրող քաղաքական ճգնաժամը
Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդը այսօր առաջին անգամ կքննարկի Եմենում տիրող քաղաքական ճգնաժամը: Նման որոշում է ընդունվել` հաշվի առնելով այս երկրի անվտանգության ուժերի և նախագահ Աբդալա Սալեխի հրաժարականը պահանջող քաղաքացիների միջև աճող լարվածությունը:
Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, նախօրեին Եմենում ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել տասնյան մարդիկ: Հակակառավարական ցույցերի սկսվելուց ի վեր Եմենում զոհվել է ավելի քան 100 մարդ: