19/04/2011 14:16
Վլադիմիր Հակոբյանն առաջատարին զիջեց մեկ միավորով
Դուբայում կայացած շախմատային միջազգային օփենի վերջին տուրում գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սևերով առավելության հասավ Ադհիբանի նկատմամբ և, միավորների քանակը հասցնելով 6,5-ի, գրավեց 11-րդ տեղը: Իրենց ակտիվում նույնքան միավոր ունեն նաև Տիգրան Քոթանջյանն ու Դավիթ Հարությունյանը, սակայն նրանք համապատասխանաբար զբաղեցրեցին 14-րդ և 16-րդ տեղերը: Հաղթողի կոչմանն արժանացավ Գուպտան` վաստակելով 7,5 միավոր:
Ստորև ներկայացնում ենք 9-րդ տուրում հայ շախմատիստների մասնակցությամբ բոլոր պարտիաների արդյունքները և նրանց զբաղեցրած դիրքերը մրցաշարային աղյուսակում:
9-րդ տուր
Ադհիբան-Հակոբյան 0:1
Վոլկով-Քոթանջյան 0:1
Դ. Հարությունյան-Դ. Գ. Պետրոսյան 1:0
Շնայդեր-Արտ. Մինասյան 1:0
Ն. Մամեդով-Գ. Հարությունյան 1/2
Ռամնաթ-Զ. Անդրիասյան 1/2
Զարկուա-Տեր-Սահակյան 1/2
Աշվին-Անաստասյան 1:0
Հ. Հայրապետյան-Մալախատկո 0:1
Կ. Հ. Գրիգորյան-Շիվեն 0:1
Մրցաշարային աղյուսակ
1. Գուպտա 7,5
2. Նեգի 7
3. Բալող 7
11. Հակոբյան 6,5
14. Քոթանջյան 6,5
16. Հարությունյան Դ. 6,5
28. Հարությունյան Գ. 6
32. Պետրոսյան Դ. Գ. 5,5
38. Անդրիասյան Զ. 5,5
43. Մինասյան Արտ. 5,5
47. Տեր-Սահակյան 5,5
51. Գրիգորյան Կ. Հ. 5
57. Անաստասյան 5
62. Հայրապետյան Հ. 5
Ընդամենը` 167 մասնակից