20/04/2011 14:04
ԱԷԿ-ը ողջ հզորությամբ վերսկսել է աշխատանքը
Հայկական ատոմային էլեկտրակայանն ամբողջ հզորությամբ վերսկսել է աշխատանքը: Ինչպես Aysor.am-ին հայտնեցին ՀՀ էներգետիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երեկ ժամը 10:50-ին ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը միացել է ցանցին:
Հիշեցնենք, որ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել էր ապրիլի 3-ին ժամը 13:45-ին: Ըստ ատոմակայանի աշխատանքային կանոնակարգի` տարեկան մեկ անգամ նախատեսվում է իրականացնել էներգաբլոկի պրոֆիլակտիկ նորոգման և մաքրման աշխատանքներ: Ապրիլի 7-ին միացվել էր երկրորդ էներգաբլոկի մեկ տուրբոագրեգատը, իսկ երեկ միացվել է նաև երկրորդը: