20/04/2011 09:58
Wikileaks-ին տեղեկատվություն փոխանցողին տեղափոխում են նոր բանտ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է շարքային Բրեդլի Մենինգին, ով մեղադրվում է Wikileaks կայքին տեղեկատվություն փոխանցելու մեջ, Կանզասում գտնվող բանտ տեղափոխելու մասին:
Պենտագոնի որոշումն ընդունվել է հետզհետե աճող միջազգային անհանգստության հողի վրա` կապված զինվորականին բանտում պահելու պայմանների հետ: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն:
Այժմ Մենինգը մեկուսարանում է` Վիրջինիա նահանգի Կվանտիկո ռազմածովային բազայում:
Համաձայն տեղեկությունների` մտավախություն կա, որ Մենինգը կարող է ինքնասպան լինել: Այդ պատճառով նա մշտական հսկողության տակ է: