22/04/2011 10:30
Ճապոնիան $ 50 մլրդ կհատկացնի երկրաշարժի հետևանքների վերացմանը
Ճապոնիայի կառավարությունն ընդունել է ընթացիկ տարվա լրացուցիչ բյուջեն: Ինչպես հաղորդում է Լենտա.ռու-ն, վկայակոչելով «Կիոդո» գործակալությանը, նախատեսված է շուրջ 50 մլրդ դոլար հատկացնել` մարտի 11-ի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման համար:
Նշվում է, որ մարտյան աղետը ամենամեծ հարվածն է հասցրել Ճապոնիայի տնտեսությանը` Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: