23/04/2011 11:23
Ծանրորդ Լագունը զոհվել է
Բելոռուս ծանրորդ Սերգեյ Լագունը, ով Օլիմպիական խաղերի մասնակից է, աշխարհի առաջնության բրոնզե և արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի պատանիների չեմպիոն, զոհվել է ավտովթարի հետևանքով: Վթարը տեղի է ունեցել Նովոպոլոցկում: Ընթանալով բարձր արագությամբ` կտրուկ շրջադարձի ժամանակ նա չի կարողացել վերահսկել իր «Peugeot-206» մեքենան, բախվել է ծառին և տեղում մահացել է:
Նրա հետ մեքենայում է եղել նաև բելոռուս ծանրորդ Եվգենի Ժեռնոսեկը, ով այժմ գտնվում է վերականգնողական բաժանմունքում: