24/04/2011 11:09
Մարի Յովանովիչ. « Օբամայի ուղերձը ուժեղ ելույթ էր»
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց` Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը լրագրողներին ասել է, որ ամեն տարի հայ ժողովրդի համար այս շատ կարևոր հիշատակի օրն ԱՄՆ դեսպանատունն այցելում է հուշահամալիր։
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում ընդգծել է, որ ամերիկյան ժողովուրդը հայ ժողովրդի հետ է։ Իմ կարծիքով, Օբամայի ուղերձը ուժեղ ելույթ էր, որով արտահայտվում էր ամերիկյան ժողովրդի հավատարմությունը հայ ժողովրդին։ Օբամայի դիրքորոշումը լավ հայտնի է և այն չի փոխվել։ Իր ուղերձում նա ընդգծում է ապագային նայելու կարևորությունը»,- ասաց Մարի Յովանովիչը` հավելելով, որ դա կկանխի նման իրադարձությունների կրկնությունը: