25/04/2011 11:19
Կանդագարում հարյուրավոր բանտարկյալներ են փախուստի դիմել
Աֆղանական Կանդագարում ավելի քան 400 կալանավորներ փախել են բանտից: Այս մասին, Բի-բի-սի-ի համաձայն, հայտնել են քրեակատարողականի տնօրինությունում:
Փախուստն իրականացվել է ստորգետնյա 100 մետրանոց թունելի միջոցով, միջադեպի այլ մանրամասները պարզվում են:
Փախած կալանավորների շարքում կան նաև թալիբներ, որոնք դատապարտվել էին ծայրահեղականության և զինված հարձակումների համար:
Կանդագարի բանտում ընդհանուր առմամբ պահվում է 1200 բանտարկյալ:
2008 թ-ին թալիբներն այդ բանտից արդեն ազատել էին Թալիբան շարժման մասնակիցների. այն ժամանակ պայթեցվել էին կառույցի դարպասները: