25/04/2011 08:55
ՆԱՏՕ-ն հարվածել է Տրիպոլիում Քադաֆիի նստավայրին
ՆԱՏՕ-ի օդուժը հարված է հասցրել Տրիպոլիում Մուամար Քադաֆիի նստավայրին: Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, հարվածի հետևանքով վնասվել է համալիրի երեք շենք, որոնցից մեկում փլուզվել է տանիքը:
Reuters գործակալությունը, վկայակոչելով Լիբիայի առաջնորդի մամլո ծառայության աշխատակցուհուն, նշում է, որ հարվածի հետևանքով ոչնչացվել է կառավարության նիստերի շենքը: Նրա տեղեկացմամբ` 45 մարդ վիրավոր է, նրանցից 15-ը` ծանր: Սակայն այս տվյալները դեռ չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից:
Լիբիայի իշխանությունների ներկայացուցիչները համարում են, որ ՆԱՏՕ-ի հարվածը Քադաֆիի հանդեպ մահափորձ էր: