25/04/2011 12:22
Սիրիայի Դարաա քաղաք են մտցվել զորքեր ու զրահապատ մեքենաներ
Սիրիայի Դարաա քաղաքում, որտեղ արդեն մի քանի շաբաթ է անցկացվում են բողոքի ակցիաներ, մտցվել են զորքեր և զրահապատ մեքենաներ: Այս մասին, համաձայն «Լենտա.ռու-ի», «Agence France-Presse-ին» հեռախոսով հաղորդել է ընդդիմության ներկայացուցիչներից մեկը:
«Քաղաք են ներխուժել հատուկ ուժերի հարյուրավոր զորքեր` տանկերի և զրահամեքենաների ուղեկցությամբ: Նրանք, թաքնվելով զրահի տակ, կրակել են բոլոր ուղղություններով», - հատնել է աղբյուրը:
Աղբյուրը նշել է նաև, որ քաղաքում անջատված է էլեկտրաէներգիան և գրեթե չի աշխատում հեռախոսային կապը: