26/04/2011 17:54
Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2011 թվականի առաջին եռամսյակում հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` խորհրդակցության ընթացքում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին տեղեկություններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները:
Նախագահը կարևորել է ընթացիկ աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը և համապատասխան հանձնարարականներ տվել շրջվարչակազմերի և շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: