26/04/2011 09:20
25 տարի առաջ տեղի է ունեցել Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը
25 տարի առաջ` 1986 թվականի ապրիլի 26-ին, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած 2 պայթյունների հետևանքով առաջացած ռադիոակտիվ ամպը տարածվեց Եվրոպայի տարածաշրջանում` ընդգրկելով հատկապես Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի Սովետկան Հանրապետույթունները:
Պաշտոնական տվյալների համաձայն` այդ օրը ավելի քան 30 մարդ մահացել է տեղում` սուր ճառագայթային համախտանիշից, իսկ ընդհանուր առմամբ` տուժել է շուրջ 5 միլիոն մարդ: Վթարի հետևանքների վերացման աշխատանքներին Չեռնոբիլյան աղետի օրերին մասնակցել է ավելի քան 3000 մարդ Հայաստանից և 220 հազար մարդ Խորհրդային Միության մյուս պետություններից:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել են աղետի զոհերի հիշատակման արարողությունները: Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը հոգեհանգստի կարգ է մատուցել կիևյան Դարնիցա շրջանում` աղետի հետևանքները վերացրած փրկարարների հուշահամալիրի մոտ: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն:
Ուղիղ ժամը 01:23-ին, երբ 25 տարի առաջ տեղի ունեցավ պայթյունը, փրկարարական աշխատանքների մասնակիցներից մեկի ձեռքով հուշահամալիրի զանգը սկսել է ղողանջել:
ԱԷԿ-ի տարածքում հավաքվել է շուրջ 700 մարդ` ծաղիկներով և մոմերով: Նրանց թվում են եղել աղետի հետևանքների վերացման մասնակիցները և Ուկրաինայի չինովնիկները: