26/04/2011 09:50
Facebook –ը նոր կոճակ է նվիրում կայքեր ունեցողներին
Facebook սոցիալական ցանցում նոր կոճակ է հայտնվել ` «Send» («Ուղարկել»): Այն առայժմ առկա է միայն 50 հայտնի կայքերի վրա, որոնց թվում է, օրինակ, The Washington Post պարբերականի կայքը: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով TechCrunch-ին:
Նոր կոճակի օգնությամբ հնարավորություն է ընձեռվում էջի վրա հղումներ ուղարկել առանձին մարդկանց, Facebook-ում գրանցված խմբերին և որևէ էլեկտրոնային փոստի հասցեին:
«Send» կոճակից բացի, տեղի են ունենում այլ թարմացումներ, որոնք վերաբերում են խմբերին: Դրանցից մեկն է «Հարցեր» կոճակի ինտեգրումը, որը հնարավորություն է տալիս ընդհանուր ժապավենում տեղադրել խմբի ներսում քննարկվող հարցերը:
Այսուհետ խմբի նոր անդամներին կարող է հաստատել միայն ադմինիստրատորը: Ավտոմատ կերպով խմբում ընդգրկվելը դառնում է անհնարին:
Այսօրվա դրությամբ Facebook-ում գրանցված է 50 մլն խումբ, որոնց մեծամասնությունը ակտիվ է: