26/04/2011 10:37
Բեռլուսկոնին համաձայնել է միանալ Լիբիայում գործողություններին
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին համաձայնություն է տվել Լիբիայի ռմբակոծության ժամանակ Իտալիայի ՌՕՈՒ ինքնաթիռներն օգտագործելու շուրջ: Իր որոշման մասին վարչապետն առաջին հերթին հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այ սմասին հաղորդում է ՌԲԿ.ռու-ն` հղում անելով Բի-բի-սի-ին:
Նա նաև մտադիր է ընդունված որոշման մասին անձամբ տեղեկացնել եվրոպական բոլոր առաջնորդներին:
Ավելի վաղ Հռոմը հրաժարվել էր ՆԱՏՕ-ի գործողությանն անմիջական մասնակցությունից` պատճառ բերելով այն, որ երկիրը 40 տարի իտալական գաղութ է եղել: