26/04/2011 16:09
Նազիկ Ավդալյանի հետագա բուժումը կկազմակերպվի «Էրեբունիում»
Ինչպես մեր թղթակցին հայտնեց Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բժիշկ Հովհաննես Նահապետյանը, հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը մոտ 30 րոպե առաջ բժշկական հատուկ սարքավորումներով հագեցած ավտոմեքենայով տեղափոխվել է Երևան: Նա վստահեցրեց, որ մարզիկի վիճակը տեղափոխության հնարավորություն տալիս էր, ուստի որոշում կայացվեց բժշկական լիարժեք ախտորոշումն իրականացնել «Էրեբունի» հիվանդանոցում:
«Էրեբունուց» հայտնեցին, որ անհրաժեշտ ցուցումներն արդեն տրված են, և համապատասխան ստորաբաժանումներն արդեն պատրաստ են` ընդունելու Նազիկ Ավդալյանին:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնուհին այսօր ավտովթարի է ենթարկվել Գյումրիում և ողնուղեղի սալջարդով ու կողի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: