27/04/2011 12:59
Ա.Օսիկյան. «Ճանապարհային ոստիկանությունը չի լուծարվի»
«Ճանապարհային ոստիկանության լուծարման մասին որոշում չկա: Խնդիրն այն է, որ ցանկություն կա ուսումնասիրել միջազգային փորձը և փորձնական տարբերակով այն կիրառել: Այսօր կա պարեկապահակային ծառայություն ու ճանապարհային ոստիկանության ծառայություն: Հնարավոր է` փորձնական որևէ քայլ կիրառվի` երկու ծառայությունների որոշ գործառույթներ միավորելու»,- այս մասին այսօր ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի որոշմամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ փորձը միայն ուսումնասիրման փուլում է ու առաջիկա 3 ամիսների ընթացքում կկիրառվի փորձնական տարբերակով: