28/04/2011 09:40
Կոստա Ռիկայի էքս-նախագահը 5 տարվա ազատազրկման դատապարտվեց
Կոստա Ռիկայի դատարանը նախկին նախագահ Միգել Անխել Ռոդրիգեսին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` կաշառակերության մեղադրանքով:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, 71-ամյա Ռոդրիգեսն մեղավոր է ճանաչվել Alcatel ֆրանսիական հեռահաղորդակցային ընկերությունից կես միլիոն դոլարից ավելի գումար ստանալու մեջ` Կոստա Ռիկա սարքավորումների մատակարարման պայմանագիրը կնքելու համար: