29/04/2011 12:08
Է.Նալբանդյան. Թուրքիան չի հարգում իր պարտավորությունները
«Ես միշտ բավարար եմ գտել հարևանների հետ զրո խնդիր քաղաքականությունը»,- խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` ասաց Հայաստանում գտնվող ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
ՀՀ արտգործնախարարությունում տեղի ունեցած ասուլիսում Շ. Ֆյուլեն նշեց, որ Հայաստանն ու Թուրքիան «շատ մեծ» նեդրումներ են արել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Ափսոսալի է, որ վերջին կարևոր համաձայնագրերի վավերացումը հնարավոր չեղավ վերջնական տեսքի բերել: Հուսամ, դա կմնա սեղանին, որպեսզի երբ իրավիճակն ավելի բարենպաստ լինի, կարողանա վերակենդանանալ այս գործընկացը»,- նշեց Շ. Ֆյուլեն:
Ինչ վերաբերում է Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալու ձգտումներին, ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը նկատեց, որ թեկնածու երկրների հետ բանակցությունները վերաբերում են ոչ միայն մի շարք տեխնիկական պահանջների վավերացմանը, այլ նաև «հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը»:
Դառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարզացրույցին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հարզացրույցում «բացի լոլոյից ուրիշ ոչնիչ չկար»:
«Այնտեղ հնչում են նախապայմաններ արձանագրությունների վավերացման վերաբերյալ, դրանով իսկ Թուրքիան չի հարգում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները»,- հավելեց Է. Նալբանդյանը: