29/04/2011 09:14
Ոստիկանություն. ՀԱԿ հանրահավաքին մասնակցել է 6000 մարդ
«Ապրիլի 28-ին Օպերայի հրապարակում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:
Հանրահավաքը սկսվել է ժամը 18.30-ին:
Մասնակցում էր մոտ 6000 մարդ:
Հանրահավաքն ավարտվել է ժամը 19.45-ին: Դրան հաջորդել է մասնակիցների մի մասի երթը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով», - հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Իրավապահները նաև տեղեկացնում են, որ Նալբանդյան փողոցի սկզբնամասում երթի մասնակիցներից մի քանիսը դիմել են սադրանքի, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել իրավիճակի սրումը:
Այդ ընթացքում որևէ հատուկ միջոց չի կիրառվել:
Երթը շարունակվել է մինչև Օպերայի հրապարակ: