29/04/2011 17:27
Տաթև Աբրահամյանը` ԱՄՆ-ի փոխչեմպիոնուհի
Սենթ Լուիսում ավարտվեց Տաթև Աբրահամյանի և Աննա Զատոնսկիխի մրցախաղը ԱՄՆ-ի չեմպիոնուհու կոչման համար: Լրացուցիչ առաջին պարտիայում հաղթեց Զատոնսկիխը, երկրորդում Աբրահամյանը հավասարեցրեց հաշիվը` 2:2: Նշանակվեց ևս մեկ` «մահվան պարտիա», որն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Քանի որ սպիտակներով խաղում էր Տաթևը, ԱՄՆ-ի չեմպիոնուհի հռչակվեց նրա մրցակիցը: Աբրահամյանին շնորհվեց արծաթե մեդալ: Այս մասին հայտնում է armchess.am-ը: