30/04/2011 15:52
Բ. Սահակյանը կարևորել է ՏՏ ոլորտի զարգացումը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման հարցերին:
Ինչպես տեղեկացնում են Արցախ Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխովոր վարչությունից, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հարցին:
Երկրի ղեկավարը կարևորել է ոլորտի զարգացումը` ընդգծելով, որ այն ունի և' քաղաքական, և' տնտեսական նշանակություն մեր հանրապետության համար: Նախագահը նշել է նաև, որ այս գործում ցանկալի արդյունք ապահովելու համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն հաստատել Հայաստանի և Սփյուռքի համապատասխան օղակների հետ: Այս կապակցությամբ Բակո Սահակյանը բարձր է գնահատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ ՏՏ ձեռնարկությունների միության և մի շարք այլ կազմակերպությունների ջանքերը, որոնց ներկայացուցիչները ներկա էին խորհրդակցությանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: