30/04/2011 09:18
Քադաֆին կոչ է արել բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ի հետ
Լիբիայի առաջնորդ Մումար Քադաֆին կոչ է արել բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ի հետ` դադարեցնելու իր ղեկավարած երկրի տարածքի ռմբակոծությունը:
Ելույթ ունենալով լիբիական հեռուստատեսությամբ` Քադաֆին հարցրել է. «Մենք նրանց վրա չենք հարձակվում և չենք հատում ծովային սահմանները: Ինչո՞ւ են նրանք հարձակվում մեր վրա»:
Գնդապետ Քադաֆին նաև հավելել է. «Եկեք բանակցենք նրանց հետ, ովքեր հարձակվում են մեր վրա»: Այս մասին հաղորդում է BBC-ին` վկայակոչելով Reuters-ին:
Բացի այդ, Լիբիայի առաջնորդը հայտարարել է, որ մտադիր չէ լքել երկիրը: