30/04/2011 10:51
Եմենի նախագահը կստորագրի ներքաղաքական կարգավորման ծրագիր
Եմենի նախագահ Ալի Աբդալահ Սալեհը, ինչպես սպասվում է, այսօր կստորագրի երկրի ներքաղաքական կարգավորման ծրագիր: Փաստաթուղթը առաջարկվել է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից:
Սալեհը հրաժարական կտա անձեռնմխելիության դիմաց: Իր պաշտոնը նախագահը պարտավոր է լքել 30 օրվա ընթացքում` ազգային միասնության կառավարության կազմավորումից հետո:
Մինչդեռ այս ընթացքում երկրում նախագահի կողմնակիցները, ովքեր չեն ցանկանում Սալեհի հեռացումը, զանգվածային ցույցեր են անցկացնում: Այս մասին հաղորդում էր «Վեստի.ռու-ն»: