30/04/2011 10:21
Պատգամավոր. ԵԱՀԿ ՄԽ-ը պետք է սանձի ադրբեջանական լկտիությունները
Ապրիլի 29-ին, Ադրբեջանցի դիպուկահարների կողմից արձակած գնդակներից զոհված ԼՂՀ ՊԲ զինծառայղների փաստի առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Խորը կսկիծով ցավակցում եմ մեր զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հարազատներին: Յուրաքանչյուր անգամ վրեժի ցասում եմ զգում, երբ ականատես եմ լինում կամ լսում եմ ադրբեջանական դիվերսիայի կամ դիպուկահարի դավադիր գնդակից ԼՂՀ պաշտպանության բանակի և ՀՀ Զինված Ուժերի զինծառայողների զոհվելու մասին տեղեկատվությունը: Բնավ հնարավոր չէ խոսքեր գտնել ամոքելու այն ցավն ու վիշտը, որ կրում են խաղաղության պայմաններում հայրենյաց սահմանները պաշտպանող մեր զոհված զինծառայողների հարազատներն ու բոլորս միասին: Այս էլ որերոդ անգամ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, զոհվում են հայորդիներ, որոնք կանգնած էին հանուն խաղաղության ու կայունության, հանուն հայրենիքի ու իրենց իրավունքների, հանուն ազատ ու ժողովրդավար ապագայի:
Արդեն բազմաթիվ են այն փաստերն ու դժբախտ իրողությունները, որոնցով ադրբեջանական լկտիությունները ծաղրում են նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Փաստացի` ադրբեջանցիները անարգում են Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների դիրքորոշումները, թքած ունեն միջազգային հանրության հորդորների վրա, որոնցով կոչ է արվում ետ քաշել դիպուկահարներին, թքած ունեն խնդրի խաղաղ կարգավորման բոլոր կողմերից հնչող կոչերի վրա: Ժամանակակից աշխարհի էներգետիկ շահերն ու ցեղասպանություն գործած ու առայսօր չպատժված թուրքական քաջալերումները ադրբեջանական հրոսակախմբերին թույլ են տալիս նորանոր հանցագործությունների:
Դրանք ադրբեջանցու ոտնձգություններն են քաղաքակիրթ աշխարհի դեմ, դրանցով ադրբեջանցին ոտնահարում է ժողովրդավարական արժեքները, դրանցով ապականում է համամարդկային վեհ գաղափարները` որոնք կոչվում են ազատություն և կենսական իրավունքներ:
Ես կարծում եմ, որ մեր համարժեք պատասխանն անպայման պետք է լինի, ու արհեստածին ձևավորված ադրբեջանցի կոչվածը պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր հայ մարդու անմեղ արյան համար պետք է պատասխան տա իր մեղավորի արյամբ: Քրիստոնեական արժեքները չեն կարող ընկրկել ու երկնչել վարձու մարդասպանի դիպուկահար գնդակներից: Այս դժբախտությունը հերթական արձագանքը պետք է ստանա ողջ քաղաքակիրթ մարդկության կողմից:
Բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր ադրբեջանական նավթից կուրացած կամ գազից թունավորված միայն տարածքային ամբողջականության խոստումներ են տալիս իրենց իսկ վրա ծիծաղող ադրբեջանցուն, պետք է գիտակցեն, որ համամարդկային արժեքները առաջին հերթին իրենց աշխարհ են բերել սեփական գոյության և սեփական ազգի ինքնորոշման իրավունքի հաշվին, այլապես իրենք էլ մեկ բարել նավթի դիմաց վաղուց վաճառված պետք է լինեին:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը կարիք ունեն համընդհանուր աջակցության և որևէ պետություն, հատկապես ԵԱՀԿ անդամ, իրավունք չունի շրջանցելու այն սկզբունքները որոնք դրվել են հակամարտության կարգավորման հիմքում` առավելություն տալով միայյն մեկ սկզբունքի: Արդյունքն այն է, որ ադրբեջանցի սանձարձակ սուլթանատի լկտիությունները, օգտվելով առիթից յուրաքանչյուր անգամ կարող են բերել նոր զոհերի ու վիրավորների:
Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ-ը պետք է էլ ավելի ակտիվացնի իր ջանքերն ու իրավասությունները` ադրբեջանական լկտիությունները սանձելու համար, այլապես նման միջադեպերը կարող են տարածաշրջանը վերածել անկասելի քաոսի ու անդարձելի ավերածությունների, որից տուժելու է հատկապես Բաքուն` իր էներգետիկ շահերով մեկտեղ»: