02/05/2011 12:00
Բին Լադենի ոչնչացումը և միջազգային արձագանքը
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Ուսամա բին Լադենի մահը անվանել է ողջ ժողովրդավար աշխարհի մեծագույն հաղթանակ: Այս մասին հաղորդում է Գազետա.-ռու-ն` վկայակոչելով Reuters-ին:
«Այդ խոշոր արդարադատ, արժեքների և ազատության հաղթանակը կիսում են բոլոր ժողովրդավար երկրները, որոնք ուս ուսի մարտնչել են ահաբեկչության դեմ»,- ասել է Նեթանյահուն լրագրողներին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, մեկնաբանելով Ուսամա բին Լադենի ոչնչացումը, հայտարարել է, որ այն դրական իրադարձություն է ողջ մոլորակի համար:
«Ուսամա բին Լադենի մահը ողջ աշխարհին մեծ թեթևություն կբերի»,- հավատացրել է լրագրողներին Քեմերոնը:
«Ուսամա բին Լադենը պատասխանատու է ահաբեկչական սարսափելի գազանությունների համար», - ասել է Քեմերոնը և հավելել. «Դա մեծ հաջողություն է, որ նրան գտել են և նա այլևս չի կարող շարունակել գլոբալ ահաբեկչության իր արշավը»: