02/05/2011 09:09
Ուսամա բին Լադենը սպանված է
Համաձայն ԱՄՆ իշխանությունների` «Ալ-Քայիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բին Լադենը սպանված է: Բի-բի-սի-ն, հղում անելով CNN հեռուստաընկերությանը հայտնում է, որ ԱՄՆ կառավարության առնվազն երեք ներկայացուցիչներ հաստատել են այդ լուրը:
Բին Լադենը համարվում էր ԱՄՆ N1 թշնամին` 2001-ի սեպտեմբերին Նյու-Յորքի և Վաշինգտոնի վրա իրագործած հարձակումներից հետո:
CNN-ը հաղորդում է, որ հենց բին Լադենի մահվան լուրը հայտնվել է հեռուստաէկրաններին, մարդիկ հավաքվել են Սպիտակ տան մոտ` վանկարկելով «ԱՄՆ, ԱՄՆ»:
Աղբյուրը նշում է, որ Ուսամա բին Լադենը սպանվել է իր վիլայում` Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից ոչ հեռու:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս առնչությամբ հայտարարել է, որ Պակիստանի իշխանությունները մեծ ավանդ ունեն բին Լադենին հայտնաբերելու գործում: