02/05/2011 09:32
Օբամա. Բին Լադենը ոչնչացվել է ամերիկացի զինվորականների կողմից
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է` «համար մեկ ահաբեկիչ» Ուսամա բին Լադենը սպանվել է ամերիկացի զինվորականների կողմից:
«ԱՄՆ իրականացրած օպերացիայի հետևանքով ոչնչացվել է Ուսամա բին Լադենը, ով պատասխանատու է հազարավոր անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան համար», - համաձայն ՌԻԱ Նովոստիի` հայտարարել է Բարաք Օբաման:
«Մեկ շաբաթից քիչ ավելի վաղ ես որոշեցի, որ բավական հետախուզական տվյալներ ունենք և օպերացիան իրականացնելու համաձայնություն տվեցի: Իմ ղեկավարությամբ Պակիստանում` Իսլամաբադից ոչ հեռու, անցկացվել է օպերացիա, որի ընթացքում ամերիկյան զինվորականները, ցուցաբերելով արիություն, ոչնչացրեցին բին Լադենին և ստացան նրա մասունքները», - ասել է ԱՄՆ նախագահը: