03/05/2011 10:11
Բին Լադենը մահվանից առաջ ուղերձ է թողել
ԱՄՆ-ի հետախուզական ծառայության ներկայացուցիչները ենթադրում են, որ «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բին Լադենը մահվանից ոչ շատ առաջ` լույս երկուշաբթի գիշերը, ուղերձ է հղել, որը շուտով կարող է հրապաակվել: Այս մասին Ռիա Նովոստիի հաղորդմամբ, տեղեկացնում է Ասոշեյթիդ Պրես գործակալությունը` հղում անելով հետախուզական ծառայությունում իր աղբյուրներին:
Դեռևս հայտնի չէ` խոսքը ձայնա-՞, թե՞ տեսաուղերձի մասին է: Աղբյուրի տվյալներով, ուղերձը պատրաստելու պահին բին Լադենը չգիտեր, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունը շուտով հարձակում կգործի իր բնակության վայրի վրա: