03/05/2011 13:26
Լիտվիայի նախագահը Ալիևի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը
Լիտվիայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ադրբեջան կատարած այցի շրջանակներում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնախնդրին:
«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվիայի նախագահը մասնավորապես նշել է. «Եվրոպան և ողջ աշխարհը ցանկանում են, որ կոնֆլիկտները լուծվեն խաղաղ ճանապարհով: ԼՂ հարցի վերաբերյալ Լիտվիան պատրաստ է իր ուժերի չափով օժանդակություն ցուցաբերել և՛ որպես ԵԱՀԿ, և՛ ԵՄ անդամ պետություն, և թե՛ երկկողմանի ձևաչափում: