04/05/2011 09:16
Լիբիայի իշխանությունները և ապստամբները պայմաններ են առաջադրել
Արդեն երկրորդ օրն է` ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ուսումնասիրում է Լիբիայում տիրող քաղաքական իրավիճակը:
Լիբիայի իշխանությունները և ապստամբները հրադադարի պատրաստակամություն են հայտնել` միևնույն ժամանակ մի շարք պայմաններ առաջադրելով: Այդ մասին ԱԽ-ին պատմել է Լիբիայի հարցերով ՄԱԿ հատուկ բանագնաց Աբդել Իլախ ալ-Խաթիբան: Լիբիա կատարած այցի ժամանակ նա հանդիպումներ է ունեցել թե՛ իշխանությունների, թե՛ ապստամբների ներկայացուցիչների հետ:
Լիբիայի իշխանությունները խոստացնել դադարեցնել կրակը, եթե ընդդիմությունը նույն քայլին դիմի, իսկ ՆԱՏՕ-ն վերջացնի Լիբիայում իր ռազմական օպերացիան: Միևնույն ժամանակ, Լիբիայի կառավարությունը խնդրում է, որպեսզի ՄԱԿ-ն ապահովի հրադադարի ռեժիմի պահպանումը:
Ապստամբների պայմանն է գնդապետ Մուամար Քադաֆիին և նրա ընտանիքին երկրից արտաքսելը և հետագա բանակցություններում նրա մասնակցության բացառելը: