04/05/2011 09:27
Բուլղարիան 13 դեսպանների հրահանգել է վերադառնալ հայրենիք
Բուլղարիան 13 երկրներում իր դեսպաններին հրահանգել է հայրենիք վերադառնալ` մեղադրելով նրանց հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: Այս մասին, ըստ Գազետա.ռու-ի, հաղորդում են բուլղարական ԶԼՄ-ները` վկայակոչելով երկրի արտգործնախարարությանը:
Համաձայն Բուլղարիայի ԱԳՆ ներկայացուցիչ Վեսելի Չերնևիի, այս դիվանագետները համագործակցել են հատուկ ծառայությունների հետ, երբ երկիրը դեռ սոցիալիստական բլոկի մաս էր: Նա ընդգծել է, որ այս քայլը չի կարելի համարել դեսպանների հետ կանչում, քանի որ դրա իրավունքն ունի միայն երկրի նախագահը:
Մասնավորապես, Բուլղարիա կվերադառնան Լոնդոնում, Բեռլինում, Հռոմում, Մոսկվայում և Տոկիոյում Բուլղարիայի դեսպանները: