04/05/2011 10:39
Գազայի հատվածում բին Լադենի հիշատակի միջոցառում են անցկացրել
ԱՄՆ-ը քննադատել է Ուսամա բին Լադենի զոհվելու հետ կապված պաղեստինյան ծայրահեղական ՀԱՄԱՍ խմբավորման դիրքորոշումը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները երեքշաբթի վրդովվեցուցիչ է անվանել այն փաստը, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը դատապարտել է ամերիկյան հատուկ ջոկատայինների գործողությունը Պակիստանում, որի արդյունքում ոչնչացվել է «Ալ Քաիդայի» առաջնորդը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Նաև նշվում է, որ երեքշաբթի Գազայի հատվածում մոտ 20 պաղեստինցիներ բին Լադենի հիշատակի միջոցառում են անցկացրել: Եվս 25 մարդ դուրս է եկել Գազա քաղաքի համալսարանի մոտակա փողոցներ: Նրանք տանում էին բին Լադենի դիմանկարներ: