06/05/2011 09:53
«Ալ Քաիդան» մի շարք պայթյուններ էր ծրագրել ԱՄՆ-ում
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալները մի շարք պայթյուններ էին պլանավորել իրականացնել, որոնց նշակետը ԱՄՆ երկաշուղային տրասպորտն էր: Նոր ահաբեկչությունները ծրագրաված էին իրականացնելու 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգության տասնամյակի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, այդ մասին տեղեկատվությունը հայտնի է դարձել «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բին Լադենին սպանելուց հետո նրա տանը հայտնաբերված նյութերի հիման վրա:
Նշվում է, որ «Ալ Քաիդան» ահաբեկչությունները ծրագրել էր դեռ անցած տարվա փետրվարին: