06/05/2011 09:23
Սիրիայում հերթական Անհնազանդության օրը կանցկացվի
Սիրիայի ընդդիմության ակտիվիստներն այսօր պատրաստվում են Անհնազանդության օր անցկացնել:
Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, բանակը դուրս է բերել տանկերը Դարաա քաղաքից, որտեղ վերջին օրերին անցկացվում էին ամենամասսայական ցույցերը: Համաձայն իրավապաշտպանների` կառավարական զորքերն այնտեղ «տասնօրյա կոտորած» են իրականացրել:
Աղբյուրը հաղորդում է, որ հակակառավարական ցույցերի հետևանքով, որոնք Սիրիայում շարունակվում են արդեն շուրջ երկու ամիս, զոհվել է 500-ից ավելի մարդ, ձերբակալվել` 2,5 հազար մարդ: