06/05/2011 09:05
Ճանապարհատրանսպորտային 7 պատահար, որից 3-ը՝ վրաերթ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 3-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, գողության 22 դեպքից՝ 15-ը: Բացահայտվել է նաև կողոպուտի 1 դեպք:
«Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 3 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, որից 3-ը՝ վրաերթ. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ», - հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: