06/05/2011 12:14
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:
«Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը, քննարկվել են ոլորտի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և երկու հայկական հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը», - հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվությոն գլխավոր վարչությունից: